Մայրենի
Իմ սիրելի հերոսուհին ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ (Անահիտ) հեքիաթի հերոսուհին է' Անահիտը։ Նա հովիվի աղջիկ էր աշխատասեր բարի ու հիանալի գորգագործուհի էր։ Նրան այդ արժանիքների համար հավանել էր թագավորի որդին' Վաչագանը։ Բոլորի զարմանքին հակառակ' Անահիտը թագավորի որդուն սովորեցնում է գորգագործություն։ Բոլորը կարծում էին, թե թագավորի որդուն ինչին է պետք արհեստը, չե-որ նա շատ հարուստ է։ Սակայն ստացվեց այնպես, որ մեկ ուրիշ թագավոր Վաչագանին գերի վերցրեց։ Միայն Վաչագանի ուղարկած գորգի շնորհիվ Անահիտը ճանաչեց գորգը, իմացավ Վաչագանի տեղը և իրենց զորքի գլուխ անցած գերությունից ազատեց իր սիրելի ամուսնուն։ Դրանից հետո պալատականները հասկացան, թե ինչքան իմաստուն է Անահիտը և ինչքան կարևոր է արհեստ իմանալ, մեծ շնորհք ունենալ։ Անահիտին կարելի է համեմատել Հովհանես Թումանյանի (Անբան Հուռին) հեքիաթի հերոսուհու հետ, որը ծուլության և անշնորհքության մարմնավորում է։