Posts

Showing posts from November, 2020

Հայոց լեզու

  Ընթերցում ենք տեքստը: Առանձնացնում տեքստում հանդիպած գոյականները:.    Յուրաքանչյուր գոյականի դիմաց նշում ենք տեսակները, թիվը, հոլովը, հոլովումը: Օրինակ՝ ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման (հոլովումը գտնելու համար բառը դարձնում ենք սեռական հոլովի): Ա) Երկու ընկեր անապատով գնում էին: Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց: Բարեբախտաբար եկավ մի քարավան, հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին: Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան: Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան: Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր: Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն՝ կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց. -Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրի

Հայոց լեզու

 Կատարում ենք առաջադրանքները՝ վերհիշելով հոլովները: 1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով՝ փակագծերում նշելով հոլովը, օրինակ՝ Նյու Յորքի (սեռական հոլով): Նյու Յորքի (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտը (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցեխուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևի (ձև) 8643-րդ հաճախորդը (հաճախորդ) ողջունեց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց. -Ուռա´: Ռուզվելտի ռեկորդ (ռեկորդ) գերազանցեցի: Հավանաբար քչերի (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին(թվական) Սպիտակ տանը (տուն) մի ընդունելությունի (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ին (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք: 2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով՝ փակագծերում նշելով հոլովը, օրինակ՝ ծովի (սեռական հոլով): Երբեմն ծովի (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրեր)  ալիքները(ալիք)  կապտականաչավուն լուսարձակում (լուսարձակում)տեսեք(տեսք): Ծովային լուսարձակու