Հայոց լեզու

 

  • Ընթերցում ենք տեքստը:
    1. Առանձնացնում տեքստում հանդիպած գոյականները:.   
    2. Յուրաքանչյուր գոյականի դիմաց նշում ենք տեսակները, թիվը, հոլովը, հոլովումը:
      • Օրինակ՝ ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման (հոլովումը գտնելու համար բառը դարձնում ենք սեռական հոլովի):

Ա) Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց
ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած
մնաց:
Բարեբախտաբար եկավ մի քարավան, հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան,
ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու
չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն՝
կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Բ) Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները
ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի
հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ
կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող
մտքից: Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու
ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

Comments

Popular posts from this blog

Մաթեմ 09.09.2019

Մաթեմ բ