Posts

Showing posts from November, 2021

Կենսաբանություն

  Բջիջների կառուցվածքի մասին Բջիջները մարդու և կենդանի օրգանիզմների տարրական միավորն է,որից կազմվում են բջջային թաղանթներ։ Բջիջը կազմված է կորիզից,ցիտոպլազմայից,օրգանոիդներից և բջջաթաղանթից։ Ցիտոպլամզան անգույն զանգված է,որը պատում է խոռոչները բջջի։Կորիզը դա ժառանգական նյութն է,նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ։ Օրգանոիդները ապահովում են բջջի կենսագործունեությունը,շնչառությունը,իսկ բջջաթաղանթը ազատում է բջջին ուրիշ բջիջներից ու նյութերից ու ապահովում է նրա որոշակի ձևը։ Բջիջները լինում են բուսական և կենդանական։ Ինչ են իրենցից ներկայացնում հյուսվածքները Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք։ Գրեք հյուսվածքների տեսակները  ։ Լինում են 4 տեսակի` շարակցական,նյարդային,մկանային և էպիթելային։Նրանք էլ իրենց հերթին բաժանվում են ուրիշ խմբերի։ Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից և միջբջջային նյութից։Նյարդերն ունեն մարմի

Կենսաբանություն

Image
  Դասագրքը՝տես  այստեղ  Հոկտեմբերի 18-24 Սիրելի սովորողներ, պատմելու եք հետևյալ թեման. Ռեֆլեքս,  ռեֆլեքսային աղեղ: Ողնուղեղի  կառուցվածքը և գործառույթները Ռեֆլեքս և ռեֆլեքսային աղեղ Ռեֆլեքսն  օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը  ռեֆլեքսային աղեղն է։   Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։  Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով:  Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով,  որի կազմի մեջ մտնում են հետևյալ օղակները՝ Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ, Զգայական նեյրոն, որը գրգիռը հաղորդում է հաջորդ օղակին Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները, Շարժողական նեյրոն, որն ապահովում է նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին, Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսի գոր

Կենսբանություն

Image
  Նոյեմբերի 1-8 Սիրելի’ սովորողներ   ,  Նոյեմբերի 1-8 պետք է սովորել նշված թեման, առաջադրանքը կատարելուց հետո տեղադրում եք բլոգում և ուղարկում ինձ։ Թեմա 15 Լսողական վերլուծիչներ,  կառուցվածքը ,  1    ,  ֆունկցիան , հիվանդությունները։ Լսողության նշանակությունը : Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար: Լսողական օրգանի կառուցվածքը    Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝  արտաքին, միջին և ներքին :  Արտաքին ականջը կազմված է  ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց:  Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է  թմբկաթաղանթով,  որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:  Միջին ականջը  օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսող

Հանրահաշիվ

Image
  Նոյեմբերի 8 Դասարանում Տանը` 98-100,համարները,էջ 48 Վարժ․98 x-1 թիվ y-2 թիվ —————— -{ 1/5x+1/2y=27 -{ 1/2x+1/2y=42,3 1/5x+1/2y-1/2x-1/2y= -15,3 -3/10x= -15,3 x= 15,3/0.3 x= 51 51/5+1/2y=27 51/5=10,2 1/5x=10,2 10,2+1/2y=27 1/2y=27-10,2 1/2y=16,8 y=16,8*2=33.6 (51;16,8) Վարժ․99 0,4 դմ= 4 սմ 0,38 մ= 38 սմ x=16 սմ { x+y+16=38 { x-y=4 x=4+y 4+y+y+16=38 2y=38-20 2y=18 y=9 x+9+16=38 x=38-9-16 x=38-25 x=13 (13;9) Վարժ․100 0.9մ=90 սմ ———————— { x+x+y+y-10=90 { 3y-x-x-y+10=2 { 2y+2x-10=90 { 2y-2x+10=2 { 2y+2x=100 { 2y-2x= -8 { y+x=50 { y-x= -4 x=50-y y-50+y= -4 2y=46 y=23 x=27 (27;23)