Կենսաբանություն

 Բջիջների կառուցվածքի մասին

Բջիջները մարդու և կենդանի օրգանիզմների տարրական միավորն է,որից կազմվում են բջջային թաղանթներ։ Բջիջը կազմված է կորիզից,ցիտոպլազմայից,օրգանոիդներից և բջջաթաղանթից։

Ցիտոպլամզան անգույն զանգված է,որը պատում է խոռոչները բջջի։Կորիզը դա ժառանգական նյութն է,նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ։

Օրգանոիդները ապահովում են բջջի կենսագործունեությունը,շնչառությունը,իսկ բջջաթաղանթը ազատում է բջջին ուրիշ բջիջներից ու նյութերից ու ապահովում է նրա որոշակի ձևը։

Բջիջները լինում են բուսական և կենդանական։

Ինչ են իրենցից ներկայացնում հյուսվածքները

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք։

Գրեք հյուսվածքների տեսակները ։

Լինում են 4 տեսակի` շարակցական,նյարդային,մկանային և էպիթելային։Նրանք էլ իրենց հերթին բաժանվում են ուրիշ խմբերի։

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից և միջբջջային նյութից։Նյարդերն ունեն մարմին և ելուստներ։

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Ապահովում են մկանների կայունությունը և կառուցվածքը ։

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները։

Գրել օրգանիզմի կենսական գործառույթների կարգավորման եղանակները

Թքագեղձերը մասնակցում են մարդու մարսողությանը։

Կարգավորումը լինում է երեք տեսակի`հումորալ,նյարդահումորալ, նյարդային։

Նյարդային կարգավորումն ավելի կատարյալ է: Այն գործում է արագ և ուղղված է որոշակի օրգանին կամ հյուսվածքին:

Հումորալ կարգավորումն ավելի հին ծագում ունի: Հումորալ կարգավորումը տեղի է ունենում կենսաբանական ակտիվ նյութերի՝ հորմոնների միջոցով, որոնք արտադրվում են ներզատական գեղձերի կողմից:

Նյարդահումորալ կարգավորումը նյարդային և հումորալ կարգավորումների փոխկապակցված աշխատանքն է: Նյարդային համակարգն ազդում է ներզատական գեղձերի վրա՝ խթանում կամ ընկճում է նրանց գործառույթը:

Գրեք գեղձերի տեսակները և ֆունկցիաները

Գեղձերի տեսակներն են թքագեղձերը,քրտանգեղձերը,արցունքագեղձերը,սեռական գեղձեր,ենթաստամոքսային։ Նրանց ֆունկցիաների մեջ են մտնում տվյալ օրգանի ղեկավարումը և աշխատացումը։ Լինում են արտազատական,խառը և ներզատական։

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում:

Արցունքագեղձերը արտադրում են արցունքային հեղուկ։

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին և պոչ:

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու

Մաթեմ 09.09.2019

Մաթեմ բ