Կենսաբանություն

 Դասագրքը՝տես այստեղ 

Հոկտեմբերի 18-24

Սիրելի սովորողներ, պատմելու եք հետևյալ թեման.

Ռեֆլեքս և ռեֆլեքսային աղեղ

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ 

Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։  Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով: 

ասդասդասդ.jpg

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով, որի կազմի մեջ մտնում են հետևյալ օղակները՝

  • Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ,
  • Զգայական նեյրոն, որը գրգիռը հաղորդում է հաջորդ օղակին
  • Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները,
  • Շարժողական նեյրոն, որն ապահովում է նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին,
  • Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսի գործունեությունը։

Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ: 

Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից (զգայական և շարժական), իսկ բարդի ժամանակ այն բազմանեյրոն է  (զգայական, ներդիր, շարժողական): Պարզ ռեֆլեքսներից են՝ հազի, արմնկային, ծնկային, աքիլեսյան, փռշտալու և այլ ռեֆլեքսները, իսկ բարդ ռեֆլեքսներից են քայլելու, վազելու և վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսներն: 

Screenshot_2.png

  Ռեֆլեքսները լինում են պայմանական և ոչ պայմանական,ուրիշ ձև ասած կամայական և ոչ կամայական։ Երբ մարդ ինքնուրույն է անում այս կամ այն ռեֆլեքսը։

Ոչ պայմանական ռեֆլեքսները բնածին են, ժառանգվում են ծնողներից և պահպանվում ողջ կյանքի ընթացքում:Ոչ պայմանական են  սննդային, պաշտպանական, կողմնորոշման, սեռական ռեֆլեքսները:  

Սննդային ռեֆլեքսներնի հայտ են գալիս ծնվելուց անմիջապես հետո: Օրինակ նորածնի շուրթերը մոր կրծքին հպվելիս առաջանում է ծծելու ռեֆլեքս: Սննդային ռեֆլեքսներ են նաև մարսողական հյութերի արտազատումը, ինչպես նաև ծծելու, ծամելու, կլլմանը մասնակցող մկանների, մարսողական ուղու պարբերական կծկումները: 

Պաշտպանական են այն ռեֆլեքսները,որոնք օրգանիզմը պաշտպանում են վնասակար գործոններից:Օրինակ,ձեռքի հետ քաշելն այրող առարկային հպվելիս, աչքի թարթումը,շնչառության հաճախացումը,հազը,փռշտոցը, վտանգից փախչելը  և այլն: 

Կողմնորոշման ռեֆլեքսներն առաջանում են շրջապատող միջավայրի անակնկալ փոփոխություններից  ,որի դեպքում դիտվում է ամբողջ օրգանիզմի ակտիվացում`մարդը լարում է ուշադրությունը,լսողությունը,փոխվում են շնչառությունը,սրտի կծկումների հաճախությունը և այլն: 

Սեռական ռեֆլեքսներն առաջանում են սեռական հասունացման ժամանակ և կապված են օրգանիզմի բազմացման հետ: Կյանքի ընթացքում առաջանում են բազմաթիվ նոր ռեֆլեքսներ, որոնք կոչվում են պայմանական ռեֆլեքսներ:

Ողնուղեղ

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը: Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղից դուրս են գալիս 31 ձույգ խառը նյարդեր: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը: 

koreshki-spinnogo-mozga.jpg

 Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ:

Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ

ողնուղեղ.jpg

ՈւշադրությունՈղնուղեղը բաղկացած է սպիտակ և գորշ նյութերից:Գորշ նյութը տեղավորված է կենտրոնում և կտրվածքում թիթեռնաձև է:

Նրանում տարբերում են առջևի ու հետին եղջյուրներ: Առջևի եղջյուրները պարունակում են հիմնականում շարժիչ նեյրոններ, հետին եղջյուրները` միջադիր նեյրոններ: 

voxnuxex.jpg

Ողնուղեղի գործառույթները  

Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նեյրոնների (զգացող և շարժիչ) շնորհիվ:Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել 2 խմբի՝ մարմնական և ընդերային:

Մարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները: Մարդու այս ռեֆլեքսները լավ արտահայտվում են ուղղահայաց կեցվածքի դեպքում: Ջլային ընկալիչները գտնվում են ջլերում: Եթե մուրճիկով հարվածենք ազդրի քառագլուխ մկանի ջլին, ապա մկանը կկծկվի, և կառաջանա ծնկային ռեֆլեքս: Ջլային ռեֆլեքսները կարող են արտահայտվել նաև ծալող մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք բազկի երկգլխանի մկանի ջլին, ապա մկանի կծկման հետևանքով ձեռքը կծալվի (արմնկային ռեֆլեքս): Ողնուղեղի մարմնական ռեֆլեքսներից են ծալումը և տարածումը, քորելու, քայլելու, վազքի ռեֆլեքսները:


Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի կողմնային եղջյուրներում տեղավորված վեգետատիվ նյարդային համակարգի նեյրոններով:
Հաղորդող գործառույթն իրականացնում են վերելք և վայրէջք  ուղիները: Ողնուղեղը մասնակցում է շարժողական և մարմնական ռեֆլեքսներին:  Ողնուղեղի հատումը կամ վնասումն առաջացնում է ողնուղեղային շոկ, որն արտահայտվում է դրդողականության խիստ ընկճումով և ողնուղեղի վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսային կենտրոնների լուծանքով: Ողնուղեղային շոկի պատճառը գլխուղեղի այն բաժինների անջատումն է, որոնք ողնուղեղի վրա թողնում են ակտիվացնող ազդեցություն: Ողնուղեղի մասին առավել շատ տեղեկություն ունենալու համար դիտիր տեսանյութը՝ 

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու

Մաթեմ 09.09.2019

Մաթեմ բ