Posts

Showing posts from February, 2020

Մեծ Պահք

Պահք , պաս, պահոցօրեր, պահեցողություն, ծոմ, ծոմապահություն, որոշ կրոններում ուտելիքի կամ դրա առանձին տեսակների համար որոշակի ժամկետով սահմանված արգելք, կերակուրներից լրիվ կամ մասնակի հրաժարում (պահեցողություն)։ Պահքի արտահայտած մյուս իմաստն ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջանն է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև՝ հեռու են մնում մարմնական հաճույքներից,  ապաշխարությամբ  ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Պահք հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության ուսմունքով։  Քրիստոնեական ,  մուսուլմանական ,  հուդայական  կրոններում Պահք հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։ Պահք քրիստոնեական եկեղեցու կյանքի կարևոր երևույթներից է։ Բազմիցս վկայված է  Աստվածաշնչում , ինչպես նաև  «Նոր կտակարանում»  երկնքի արքայությանն արժանի դառնալու և մեղքերից թողություն ստանալու համար։ Ներկայումս նույնացված Պահք և ծոմ բառերը նախկինում տարբեր իմաստներ են արտահայտել։ Ծոմ նշանակել է օրական մեկ անգա

Զատիկ

Զատիկ  կամ  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն  ( եբր. ՝  פסח  ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում,  հին հունարեն ՝ πάσχα,  լատիներեն ՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Բարեկենդան

Բարեկենդան ,  Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և  Մեծ պահքի  նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն [1] :

Տեղնոլ

պատաասխանեք հետևյալ հարցերին Ինչու է կարևոր մաշկի խնամքը տարբերվում է արդյոք մաշկի խնամքը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, բացատրեք, նկաարագրեք Մազերի և եղունգների խնամք պատաասխանեք հետևյալ հարցերին նկարագրեք մազերի խնամքը ձմռանև և ամռանը ինչ տարբերություն ոտքերի և ձեռքերի եղունգները կտրելու մեջ

Բնագիտություն

1…Կարո՞ղ եք պնդել, որ կյանքը պարտական է Արեգակին: Ինչո՞ւ: 2…Շրջակա միջավայրի բույսերի եւ կենդանիների միջեւ սննդային կա- պերի ի՞նչ օրինակներ գիտեք: Նկարագրե՛ք: 3…Ունենք հաստատուն մագնիս եւ ճիշտ նույն ձեւի պողպատի չմագնի- սացված կտոր: Չօգտագործելով ուրիշ առարկաներ` ինչպե՞ս որոշել, թե դրանցից ո՛րն է մագնիսը:

Մայրենի

Աբիգյարդան - ներկարակոթ պղնձյա մեծ շերեփ Բաբաթ - բաբաթ - տեսակ - տեսակ Գաբեդ - թեթևամիտ, թեթևսոլիկ, խենթ ու խելառ Դաբագ - ձվածեղ, տապակած որևե բան Եկին - խիստ գործունյա, ճարպիկ, հնարամիտ Զաբուն - նիհար Էբուբել - հաչել Ըդհեղ - այդ անգամ Թաբախ, թաբաղ - ապսե, պնակ Իզան - ընդունակություն, ուշիմություն

Ազատություն

Ես ինձ ազատ եմ զգում երբ որ ամեն ինչ ազատ, հանգիստ և խաղաղ է։ Իհարկե, ոչ մեկ չգիտի, որ ես ամենաշատ հանգիստ և ազատություն եմ սիրում ,ք/աղմուկ։ Աղմուկի ժամանակ ես իմ տեղը չեմ գտնում և ազատ չեմ զգում։ Իսկ ազատ լինելը ես շատ եմ սիրում։

Բնագիտություն

1Համացանցից գտե՛ք էլեկտրական հոսանքից անվտանգ օգտվելու առավել ամբողջական կանոնները: 2Ո՞րն է բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը: -89.2 3Քանի՞ հիմք կա հետեւյալ շարքերում՝ ա) CaO, HCl, NaOH, P2O5, KOH, Ca(OH)2, H2SO4, Mg(OH)2, Fe(OH)2, CO2, HF. բ) H2SO4, HNO3, Cu(OH)2, NO2, Al2O3, Ni(OH)2, Fe2O3: 3. ա) 4 բ) 2

Մայրենի

Ա. Ագի խաղացնել, -Պոչ խաղացնել։ Գազան կտրել,-Կատաղել, գազանաբար, գազազել։ Ադանա եզ,- ծույլ, անհոգ մարդ։ Համարը մտնել,- մարդու թույլ կողմի օգտվելով նրա բարի տրամադրությունը օգտագործել։ Երկու քարի արանքում,- նույնն է երկու կրակի միջև։ Բ. Աբրահամի գառ,- հեզ, հնազանդ մարդ։ Բաբելոնյան քաոս,-Բաբելոնյան աշտարակաշինություն կամ խառնակության։ Գազարակեր էշ,- ձայնը խզված կդրված մարդ։ Դանակ դանակի հասնել,- վեճը, կռիվը վտանգավոր կերպարանք ստանալ։ Եդեմական խնձոր,-գայթակղության պատճառ, առիթ (ըստ Աստվածաշնչի Եվան խնորով գայթակղել է Ադամին):

Մայրենի

1.  ԷԼԵԳԻԱ Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ Մութի մանվածը դաշտերի վրա. Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ, Անտրտունջ նինջը մահացող օրվա... Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում, Լռին խոկում են երկինք, գետ ու արտ, Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն... Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս, Թախիծս խաղաղ անուրջի նման. Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս, Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...

Մայրենի

Շատ տխրեցի, որ մանկության տարիների ուրախ, ընկերասեր, բարի Նեսոն աղքատության պատճառով ուսում չստացավ։ Կյանքի դժվարությունների խեղճացավ և փոխվեց այնքան որ նույնիսկ գողություն արեց։ Հեղինակը սիրով էր հիշում իր մանկության ընկեր Նեսոին և խորը ցավ էր զգում նրա ճակատագրի համար։

Տեխնոլ

https://sahakyantskristine.wordpress.com/category/6-րդ-դասարան/

Մայրենի

Կյանք-անկյանք Հույս-հուսալի Ցավ-ցավազգաց Մահ-անմահ Ձեն-անձեն Հող-հողոտ Սիրտ-սրտային Գերի-գերեվարել