Կենսաբանություն

 


Մեղվաբուծության պատմություն Խմբագրել

Մեղվաբուծությունը հայտնի էր դեռևս նախնադարում։ Զարգացել է մի քանի փուլով․ վայրի մեղվաբուծություն (մեղրը և մոմը մարդիկ հայթայթում էին վայրի մեղուների բներից), փչակափեթակային մեղվաբուծություն ( պահմեղուներինում էին փչակներում, չքանդվող փեթակներում), կոճղափեթակային մեղվաբուծություն (մեղուներին պահում էին կոճղերում), շրջանակավոր մեղվաբուծություն (մեղուներին բուծում են հանվող շրջանակներով հավաքվող փեթակներում)։ Փեթակը մեղուների բնակարանն է, որը պատրաստում են մարդիկ։ Փեթակի կառուցվածքը, նրա որակը անմիջական ազդեցություն են ունենում ուժեղ, աշխատունակ մեղվաընտանիքների աճեցման և մեղվաբույծի աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա։ Փեթակում է ընթանում մեղուների կյանքը ամբողջ տարվա ընթացքում։ Մեղվաբուծությունը Հայաստանում Խմբագրել

Հայաստանը մեղվաբուծության հնագույն կենտրոն է։ Դեռևս Քսենոֆոնը (մ․ թ․ ա․ 430—355) հիշատակել է, nր Հայաստանի լեռնային գյուղերում եղել են բազմաթիվ փեթակներ։ Մեղվաբուծության զարգացման մասին են վկայել նաև հայ պատմիչները (Մովսես Խորենացի, Հովհաննես Դրասխանակերտցի և ուրիշներ)։ Հայաստանում տարածված են եղել մեղվի դեղին ու գորշ գույնի պոպուլյացիաները (դրանք պահպանվել են նաև ներկայումս), առաջնությունը տրվել է դեղին մեղվին։ Ձեռագրերում հիշատակվում են նաև բույսերի փոշոտման գործում մեղուների դերի մասին։ Բարձր արդյունավետությամբ ուժեղ մեղվաընտանիքներ ունենալը բարձր և կայուն մեղրաբերք ստանալու հիմնական պայմաններից մեկն է։ Ուժեղ ընտանիքները լավ են տանում ձմեռումը, գարնանը արագ են զարգանում արդյունավետ են օգտագործում գարնանային և ամառային մեղրաբերքը, կառուցում են մեծ քանակությամբ մեղրահաց: Ուժեղ ընտանիքներում աճում են կենսունակ, տոկուն, վարակիչ հիվանդությունների նկատմամբ բարձր դիմացկունություն ունեցող մեղուներ։ Թույլ ընտանիքում մայրը գարնանը երկար ժամանակ չի կարողանում նորմալ ձվադրել թրթուրների և հարսնյակների որդերի կերակրման ու տաքացման համար անհրաժեշտ քանակությամբ մեղուներ չլինելու պատճառով, որը և դանդաղեցնում է ընտանիքի հետագա աճը։ Վաղ գարնանը մայր չունեցող ընտանիքը ուղղելիս չի կարելի դիմել նոր երիտասարդ մայր մեղվի ստացման եղանակին, որովհետև բոռեր չլինելու պատճառով մայրը չի զուգավորվի։ Բացի այդ մայր մեղու աճեցնելու սկզբից մինչև երիտասարդ մեղուներ ստանալը անցնում է 45 օրից ոչ պակաս, իսկ այդ ժամկետի ընթացքում ընտանիքը չի կարող ապրել առանց երիտասարդ մեղուների համալրման։



Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու

Մաթեմ 09.09.2019

Մաթեմ բ