Կենսաբանություն
Կաթնասուններ ( լատ. ՝ Mammalia ), ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունը ձագերին կաթով կերակրելն է [1] ։ Դասը մտնում է քառոտանիների վերնադասի Synapsidomorpha խմբի մեջ։ Ըստ կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ [2] , որոնց շարքին է պատկանում Բանական մարդ տեսակը ( լատ. ՝ Homo sapiens ), կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը [3] ։ Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները , պարկավորները և ընկերքավորները , ինչպես նաև մեծ թվով անհետացած խմբեր։ Կաթնասունների դասին պատկանող ժամանակակից տեսակները միավորված են 26-29 կարգերում։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը , հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավո...