Ճամբորդություն Մայրավանք
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։ Մայրավանքը ներառվել է առաջիկա վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով 2009 և 2011 թթ. կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ 2019 թ. սեպտեմբերից սկսվել է Եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքները:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրի մայր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը կառուցված է 11-րդ դարում սրբատաշ բազալտից։ Այն մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով։ Բեմի վեմքարի տեղ խաչքար է դրված։ Եկեղեցու հարավարևմտյան և հյուսիսային կողմերում միաբանության շենքերի ավերակներն են։ Ներսում, սեղանի վրա թողնված է հայկական արձանագրություն։
Comments
Post a Comment