ԱՇՈՒՆ
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Հեղինակի պատկերացմամբ
  • աշունը ինչպես է սնվում
Աշունը սնվում ծառերի, թփերի լեցուն մրգերով։
  • աշունը ինչպես է քնում
Աշունը քնում է ոսկի տերևներ դարսելով։
  • աշունը ինչպես է ծնվում
Աշունը ծնվում է տարափ ու բուք փչելով, վայուն-մայուն ճչելով։




Աշունն իմ պատկերացմամբ․․․

Իմ կարծիքով այս տարի ուրախ, տաք, պայծառ աշուն է։
Աշունը սնվում է բազմաթիվ մրգերով։Ես սիրում եմ աշնան բարիքները ՝ խնձոր,տանձ, սալոր, խաղող, դեղձ։
Ծառերը դեռ կանաչ են, բայց աստիճանաբար սկսվում են դեղնել։ 
Աշունը դեռ չի քնում։ Այս տարի աշունը ծնվեց մեղմ անձրևով հաճելի ու սառը օդով։
Ես շատ եմ սիրում աշունը հատկապես արձակուրդների ժամանակ։

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու

Մաթեմ 09.09.2019

Մաթեմ բ