Հեղինակը ո՞ր օրերն էր համարում կորսված․ ինչո՞ւ։
Հեղինակը համարում էր կորսված այն օրերը,որոնցում նա չէր եղել իր մտերիմների մոտ։Առաջինը երբ բացեց,նա տեսավ թե ինչպես է հեռանում իր հարսնացուն,երկրորդի մեջ տեսավ իր եղբորը,որը վատառողջ էր,իսկ վերջինում ՝ երրորդում նա տեսավ իր գամփռին,ով սպասելով իր տիրոջը,սատկել էր։Այսքանով ուզում եմ ասել,որ տերը թերթում էր օրերը,և տեսնում,թե ինչ է արել։Նա չի եղել իր եղբոր մոտ,իր սիրածի մոտ և իր սիրելի գամփռի մոտ,և այդ իսկ պատճառով՝չանհագստանալով նրանց մասին,նրանք հեռացել էին Կաձիրանից։Պետք է լինել մտերիմների,բարեկամների,ընկերների կողքին և օգնել նրանց,իսկ Կաձիրան բաց թողեց այդ շանսը,և ոմանք մահացան,իսկ ոմանք հեռացան։
Հնարավո՞ր է ետ բերել կորսված օրերը․ ինչո՞ւ կամ ինչպե՞ս։
Իմ կարծիքով ոչ,որովհետև մենք ամեն մի վայրկյան ապրում ենք մեզ համար,ինչպես ուզում ենք։Ուզում ենք լավ ժամանակ ենք անցկացնում,ուզում ենք ընկերների հետ ենք տեսնվում և այլն․․։Ես կարծում եմ,ոչ որովհետև մենք չենք կարող փոխել այն տպավորությունները,թե վատ,թե լավ,որոնք մենք ենք զգացել։Դու ապրում ես կյանքը քո պլանով,քո իմաստով։Ամեն մարդ ունի ինչ-որ իմաստ,ինչ-որ նպատակ իր կյանքում։Իսկ կորսված օրերը մենք ետ բերել չենք կարող,որովհետև մենք արդել այն անցել ենք,այն մնացել է անցյալում,իսկ անցյալը մենք չենք կարող վերադարձնել։
Հիշիր մի օր քո կյանքից, որ համարում ես կորած․ ի՞նչ զգացողություններ են արթնանում քո մեջ։
Կարող է իմ պատմությունը հլինել շատ նման Կաձիրանի պատմությանը,բայց միևնույնն է կպատմեմ։
Comments
Post a Comment