Գրականություն

 «Ջերմաչափը»


Առաջադրանքներ


Բառային աշխատանք- միակերպ, վտիտ, եղյամ, հետզհետե, ամուրի, դիցուք, հեգնել, գավիթ, վերակացու, վրիպել, դավադիր, հարկավ, պրպտող, ավար, հանդուգն, այլայլված, խզել, ողորմելի, սեպաձև:

Միակերպ-մի կերպ


Վտիտ-թուլակազմ,տկար,նիհար


Եղյամ-Աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի բույսերի առարկաների վրա նստող մթնոլորտային տեղում,Ճերմակ մազեր: Գլխի սպիտակ եղյամ:


Հետզհետե-իրար հետևից, աստիճանաբար


Ամուրի-Դեռևս չամուսնացած չափահաս մարդ


Դիցուք-Ենթադրենք, ասենք թե


Հեգնել-Ծաղրել մեկին կամ մի բան


Գավիթ-Ցանկապատած կամ պարսպապատած տեղ՝ շենքի (տան, տաճարի ևն) առջև, բակ


Վերակացու։ Հսկիչ, հովանավոր, վերահսկիչ


Վրիպել-սխալվել


Դավադիր-Դավաճան, մատնիչ, դավ նյութող


Հարկավ-անշուշտ,իհարկե


Պրպտող/ել/-Մեծ ուշադրությամբ փնտրել՝ որոնել


Ավար-Պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը, ուրիշից խլած ամեն ինչը


Հանդուգն-Համարձակ, վտանգներն արհամարհող, խիզախ


Այլայլված/ել/-Շփոթվել, շփոթմունք արտահայտել


Խզել-դադարեցնել,վերջ տալ


Ողորմելի-Խեղճ, թշվառ, խղճալի, ողբալի


Սեպաձև-Սեպի ձև ունեցող, սեպի նման՝ սեպի ձևով


Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստը — սուր աչք, դարձել էր միս ու արյուն, ականջի կողքով անցկացնել, երես տալ: Սուր, ականջ, երես բառերով ուրիշ դարծվածքներ գտեք՝ բացատրելով դրանց իմաստը:

Սուր աչք-ուշադիր լինել,նկատել ամեն մանրուք


Դարձել էր միս ու արյուն-հարազատացել էր


Ականջի կողքով անցկացնել-արհամարհել,չլսել,չկարևորել


Երես տալ- Շատ համարձակություն տալ, չափազանց վստահություն ներշնչել


——


ականջի հետևը գցել- անտեսել


աչք դնել- հավանել


սուր ճոճել-սպառնալ ինչ-որ մեկին


երեսը գետնին քսել- ստորանալ


«Կարգ ու կանոն» ասելով՝ ի՞նչ էր հասկանում ծեր խոհարարը: Իսկ դու՞ ինչ ես պատկերացնում «կարգ ու կանոն» ասելով:

Կարգ ու կանոն ասելով պարոն Կարապետը հասկանում էր,որ ամեն ինչ պետք է զգաստ,հպարտ,կոկիկ և դասավորված լիներ,ինչպես բանակում։Այո,նա հետևում էր կարգ ու կանոնին,որպեսզի դպրոցում ամեն ինչ ,ամեն ոք հպարտ լիներ,բոլորին լսեր ու լիներ անձայն։Պարոն Կարապետը իրեն վեր էր դասում,ու իր պաշտոնից ելնելով ,կատարում էր բարձր պաշտոնների գործերը։Կարապետը ամեն գիշեր շրջում էր,երեխաներին էր ստուգում։Նույնիսկ առավոտյան,չէր թողնում,որ ծիծաղեն,զվարճանան,այլ անպայման պետք է անձայն,առանց ծիծաղի։Գիշերները չէր թողնում նույնիսկ գիրք կարդալ,ու եթե նկատում էր,ապա վերցնում էր դա։


Ես մտածում եմ,որ այդպես պետք չէ։Կարգ ու կանոն ասելով ես հասկանում եմ,որ պետք է լինի դասավորվածություն,հպարտություն ու միքիչ կոկիկություն։Պետք չէ այդպես զայրույթով,պետք է հանգիստ,որ երեխաները առանց վախի կարողանան լսել մեծին։Պետք չէ շատ վատ ձևով վարվել երեխաների հետ։


Ով էր այս պատմվածքում տխուր մարդը (կամ գուցե մարդիկ):

Իմ կարծիքով տխուր մարդը այստեղ երեխաներն էին,որ կարղացան մանկուց սովորել այդպիսի դժվար կյանքին։Դպրոցում գիշերօթիկ նրանք այնպիսի բաներ իմացան,այնպիսի դժվարությունների միջով անցան։Այդ խոհարարը երեխաներին ամեն ինչի համար պատժել էր ստիպում,նույնիսկ ծիծաղալուց։Ամեն ինչի համար,խոհարարը նույնիսկ,մի փոքր խոսակցության համար սարքում էր պատմություն։Այդպես պետք չի երեխաների հետ վարվել,պետք է նորմալ ձևով վերաբերվել երեխաների հետ,եթե նույնիսկ իր սեփական երեխաները չէին։

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու

Մաթեմ 09.09.2019

Մաթեմ բ