Ենթակա

 Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):

• Երկնքում կուտակված թուխպերըցրվեցին: բայ, ներկա, 3֊րդ դեմք, հոգնակի:
• Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: թվական
• Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք: բայ, ներկա, 1֊ին դեմք, եզակի
• Երիտասարդի նյարդերն անասելիլարվում էին: բայ, ներկա, 1֊ին դեմք, եզակի 
• Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի: բայ, անցյալ, 1֊ին դեմք, եզակի 
• Նրա տեսածը անապատային խաբկանք էր: գոյական, եզակի թիվ, 
• Նրա հայրը դու ես: դերանուն, 2֊րդ դեմք, եզակի
• Հարևան սենյակում հավաքվեք: բայ, 2֊դեմք, ներկա, հոգնակի
• Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: գոյական, հոգնակի
• Աղջա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր: մակբայ
Ըստ այդ հատկանիշների բովանդակության՝ բաժանիր երկու խմբի:
Նշիր դրանց տարբերությունը:
Առաջին խմբում որոշիր ստորոգյալի եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը: Երկրորդ խմբում որոշիր, թե ստորոգյալի մաս կազմող բառը ինչ խոսքի մաս է:
Ընտրիր ճիշտ տարբերակը:
• Այն ստորոգյալը, որը կազմված է բայով/այլ խոսքի մասով, կոչվում է պարզ ստորոգյալ:
• Այն ստորոգյալը, որը կազմված է բայով/այլ խոսքի մասով, կոչվում է բաղադրյալ ստորոգյալ:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:
Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:
• Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: բարդ
• Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: պարզ
• Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: բարդ
• Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: բարդ
• Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: բարդ
• Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: բարդ
• Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: պարզ
Ստորոգյալի կետադրությունը:
• Սուրենը վազում է, թռչկոտում է: – Սուրենը վազում է, թռչկոտում:
• Սուրենը վազում է, Արեգը թռչկոտում է: – Սուրենը վազում է, Արեգը՝ թռչկոտում:
• Արևը շողում է, ծաղիկները բուրում են, առվակը քչքչում է, ծառերը բողբոջում են: – Արևը շողում է, ծաղիկները՝ բուրում, առվակը՝ քչքչում, ծառերը՝ բողբոջում:
• Անտառը դատարկվում է ու չորանում: – Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:
Կետադրիր, եթե անհրաժեշտ է:
• Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց՝ հպարտացավ:
• Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ընբոստացան:
• Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
• Համեցեք խնձոր անուշ արեք, օրը շոգ է՝ ծարավ կլինեք:
• Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
• Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը՝ այգուց:
• Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
• Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը՝ դիք:
• Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
• Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
• Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ՝ աղբանոցի :

Comments

Popular posts from this blog

Check Your Progress

Մեխանիկական ալիքներ

Հայոց Լեզու