Մայրենի
- Գրել հետևյալ բառերի հոմանիշներ. — հպատակ, թշվառություն, շռայլ, ընդարձակ, գեղածիծաղ, պեղել, խոխոջ, սպրդել, գգվել, աննշմարելի, բարվոքել, հեղեղատ, ամբարտակ, պերճություն:
Հպատակ-Հնազանդ, հլու, ստանկ
Թշվառություն-Խեղճություն, չարքաշություն, դժբախտություն
Շռայլ-Առատաձեռն, շռայլասեր,առատաձիր
Ընդարձակ-Լայնարձակ, լայնածավալ, լայնատարած
Գեղածիծաղ-Ծիծաղկուն, ծիծաղագեղ,ծիծաղկոտ
Պեղել-Փորել, բրել, քանդել
Խոխոջ-Խոխոջյուն, խոխոջանք, խոխոջմունք
Սպրդել-Մտնել,խծկվել,սողոսկել
Գգվել-Գրկել,գուրգուրել,փատատվել
Աննշմարելի-Չնկատվող,չերեվացող, անտեսանելի
Բարվոքել-Բարելավել,բարեկարգեր,լավացնել
Հեղեղատ-Ձորակ,առվակ,գետի հուն
Ամբարտակ-Պատնեշ,ջրամբարի պատ,արգելա պատնեշ
Պերճոթյուն-շքեղություն,գեղեցկություն,ճոխություն
- Բնութագրիր արքային:
Փարասեր, ճոխ կյանքի ձկտող, ուրիշների քրտինքով ապրող, մարդկանց ու նրանց աշխատանքը չխնայող դաժան մարդ էր:
- Եվ մինչ արքայի պալատ ու այգի այդ ջրի տակ թաղվում փլում էին, դրսում հպատակների կյանքն այդ միևնույն ջրով աճում էր, բարվոքվում: — Համաձա՞յն ես, որ թագավորների պալատները պիտի ավերվեն, որ ծառաները լավ ապրեն. հիմնավորիր:
Ոչ համաձայն չեմ, որովհետև ոչմի պալատի ավերվելը ոչ ոքի օգուտ չի բերում: Այն էլ այն դեպքում, երբ այդ պալատները արդար քրտինքով և բանվոր մարդկանց ձեռքով է կառուցվել:
- Ջուրն այստեղ ինչի՞ խորհրդանիշ է, որ արգելք դնելուց ավելի է կատաղում, գալիս է օգնելու թույլերին և կործանելու իշխաններին:
Ջուրն այստեղ խորհրդանշում է մարդկանց, ժողովուրդի արդար զայրույթը:
- Երբ ինձ արգելում են … ստեղծագործական աշխատանք
Երբ ինձ արգելում են, ավելի եմ բորբոքվում, շարունակում եմ իմ անելիքները և ավելի եմ սխալվում: Հետո, իհարկե, զղջում եմ ու աշխատում եմ նորից չսխալվել:
Comments
Post a Comment