Մայրենի

  • 1862 - հունվարի 21 Ադամ Օփելը հիմնեց կարի մեքենաների արտադրության ֆաբրիկա։
  • 1886 - հիմնվեց հեծանիվների արտադրություն։
  • 1898 - Օփելը պայմանագիր ստորագրեց ավտեինժեներ Ֆրիդրիխ Լուցմաննի հետ Ռյուսելհայմում առաջին ավտոմոբիլն արտադրելու վերաբերյալ։ «Արտոնագրված Օփել Ավտոմոբիլ, Լուցմանի համակարգ»
  • 1899 - սկսվեց «Օփել - Լուցման» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը։
  • 1900 - խզվեց համագործակցությունը Լուցմանի հետ։ Ադամ Օփելի որդին ստորագրեց արտոնագրված համաձայնագիր Ալեքսանդր Դարաքի (Automobiles Darracq S.A.) հետ, որի նպատակն էր արտադրել մեքենաներ «Օփել-Դարաք» մակնիշով։
  • 1906 - Բեռլինում բացվեց առանձին ֆաբրիկա և արտադրվեց 1000-րդ ավտոմոբիլը։
  • 1907 - դադարեցվեց «Օփել-Դարաք»-ի արտադրությունը։
  • 1912 - արտադրվեց 10000-րդ Օփել մեքենան։
  • 1914 - Օփելը դարձավ Գերմանիայի ամենախոշոր ավտոարտադրողը։
  • 1929 - մարտին «Ջեներալ Մոթորսը» ձեռք բերեց «Ադամ Օփել» ընկերության բաժնետոմցերի 80%-ը։
  • 1936 - ամենամյա 120923 ավտոմեքենա արտադրելու ցուցանիշով Օփելը դարձավ Եվրոպայի ամենախոշոր ավտոարտադրողը։
  • 1940 - Օփելն արտադրեց մեկմիլիոներորդ մեքենան։
  • 1956 - Օփելն արտադրեց երկումիլիարդերորդ մեքենան։
  • 1962 - Օփելը Բոխումում բացեց երկրորդ գործարանը։
  • 1983 - 20 միլիոներորդ մեքենան դուրս եկավ Ռյուսելհայմի գործարանից։
  • 1994 - Օփելն արտադրեց 30 միլիոներորդ մեքենան և դարձավ ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորը։
  • 2001 - Օփելը սկսեց երկամյա երաշխիք տալ իր արտադրանքին։
  • 2002 - Օփելը պլանավորեց առաջիկա հնգամյակի համար ամեն վեց ամիսը մեկ թողարկել թարմացված մոդելներ։ Սկսվեց նոր Վեկտրայի արտադրությունը Ռյուսելհայմի գործարանում։
  • 2017 - «Ջեներալ Մոթորսը» հայտարարեց
Օփելի և Վաուքսհալլի (Vauxhall) վաճառքի մասին PSA (միասնական Պեժո և Սիթրոեն) խմբին[1], բայց կոնցեռնը վաճառելու բանակցությունների ընթացքում համաշխարհային շուկայում վիճակը բարելավվեց և «Ջեներալ Մոթորսը» որոշեց պահել վերահսկողությունը Օփելի նկատմամբ[2]։

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու

Մաթեմ 09.09.2019

Մաթեմ բ